27/01/2023 10:53
ԵԽԽՎ-ն քննարկելու է Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը. Ռուբեն Ռուբինյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա հստակ ըմբռնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի, այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա նշել է, որ ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։
«Մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք առաջ մղել Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու գաղափարը»,- նշել է Ռուբինյանը։