28/01/2023 11:48
Մարտական եղբայրությունը կարևոր գործոն է անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործում. Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Հայաստանում ՌԴ դեսպանատունը ՀՀ ԶՈւ կազմավորման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին և քաղաքացիներին։
«Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը, ավելի ամուր դարձրել դրանք։
Այսօր` ճակատագրական մարտահրավերների պայմաններում, դա կարևոր գործոն է մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործում», - նշված է հաղորդագրության մեջ։