28/01/2023 14:20
Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է, և բանակը վերանվաճելու է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը` բանակի օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։
Մեր բանակն անցնում է ամենօրյա փորձությունների միջով։ Կարծես չի արվում ոչինչ, որ բանակը վերջապես ուղղի մեջքը։
Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է, և Հայոց բանակը վերանվաճելու է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը»,- ասվում է ուղերձում: