28/01/2023 20:02
«Քանի կանք, հիշելու ենք նրանց սխրանքը, ամեն վայրկյան շնորհակալ ենք լինելու նրանց»․ Բանակի օրվա կապակցությամբ ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների ղեկավարներն այսօր այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ օրվա խորհրդով հարգանքի տուրք մատուցելու Հայոց բանակի կազմավորման հիմքերում կանգնած, Հայոց բանակի հաղթանակները կերտած և Հայոց աշխարհի համար իրենց կյանքը չխնայած բոլոր քաջորդիների հիշատակին:
Եռաբլուրում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել։
Կուսակցության անդամներն, անդրադառնալով ԶՈՒ խնդիրներին, ընդգծել են՝ բանակի թիկունքը պետք է ամուր լինի։
«Պետք է գտնել ուժ և ուժեղանալ»,- նշել է ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի խոսքով էլ՝ պետության անվտանգությունը համապարփակ մոտեցում է պահանջում, որի բաղկացուցիչներից մեկն է մարտունակ բանակը։
«Այո, պետք է լինենք պետություն-բանակ։ Այլ կերպ չի ստացվի»,- ընդգծել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Եռաբլուրում հանգչող հերոսների հիշատակին իրենց խոնարհումը բերելով՝ ԲՀԿ անդամները նշել են՝ քանի կանք, հիշելու ենք նրանց սխրանքը, ամեն վայրկյան շնորհակալ ենք լինելու նրանց։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում