28/01/2023 19:08
Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրառում է արել Բանակի օրվա կապակցությամբ ․
«Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին...
Ինչպես այսօր, այն ժամանակ էլ մեր թշնամին նույնն էր ու դաժան...
Ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքը գտնվում էր խուլ շրջափակման ու կարիքի մեջ...
Ինչպես այսօր, այն ժամանակ էլ աշխարհը գտնվում էր շրջադարձային վերաձևումների շրջափուլում...
Ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքին կարեկցող միջազգային հանրություն կար...
Եվ, վերջապես, ինչպես այսօր, այն ժամանակ էլ Հայրենիքը վճռական էր դիմակայելու...
Այսքանից հետո կարող է հարց ծագել, իսկ այդ դեպքում ո՞րն է տարբերությունն այսօրվա և երեկվա միջև...
Պատասխանը մեկն է և անկյունաքարային՝ այն ժամանակ Հայրենիքն էր ազգին առաջնորդում ապրելու, իսկ այսօր ապրելու համար Հայրենիք ենք անդամահատում..
Հ.Գ. Այսօր Հայրենիքի ստեղծած Բանակի օրն է, շնորհավոր...»։