28/01/2023 17:38
ՄՕԿ նախագահը կողմ է արտահայտվել միջազգային մրցումներին ռուսաստանցի սպորտսմենների մասնակցությանը, սակայն չեզոք կարգավիճակում
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն արձագանքել է Ուկրաինայի ազգային օլիմիպական կոմիտեի նախագահ Վադիմ Գուտցայտի հայտարարությանն, ըստ որի Ուկրաինան կարող է բոյկոտել Օլիմպիական խաղերը, եթե միջազգային մրցումներին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության արգելքը չերկարաձգվի։
«Մենք գիտենք Ուկրաինայի տեսակետը, Ուկրաինան ցանկանում է ոչ միայն Ռուսաստանին մեկուսացնել՝ որպես պետություն, այլև բոլոր ռուսաստանցիներին»,- ինչպես հաղորդում է Spiegel գործակալությունը, այս առնչությամբ ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը։
ՄՕԿ նախագահը կողմ է արտահայտվել միջազգային մրցումներին ռուսաստանցի սպորտսմենների մասնակցությանը, սակայն չեզոք կարգավիճակում։
«Միջազգային օլիմպիական կոմիտեի առաքելությունն է համախմբել մարզիկներին ամբողջ աշխարհից, դա օլիմպիական խաղերի հատուկ խորհրդանիշն է»,- հավելել է Բախը։
Նշենք, որ հունվարի 25-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջարկել էր ռուս և բելառուս այն մարզիկներին, որոնք ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանը, թույլատրել չեզոք կարգավիճակով մասնակցել միջազգային մրցումներին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։