28/01/2023 16:00
Պատմական նվաճում՝ հայկական մարմնամարզությունում. Եվրոպայի առաջնությունը գալիս է Երևան
Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով՝ 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում:
«Շնորհակալություն ենք հայտնում մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի Գործադիր կոմիտեին և տեխնիկական կոմիտեի նախագահներին այս ընտրության համար:
Անելու ենք առավելագույնը՝ Երևանում կայանալիք առաջնությունը դարձնելու անմոռանալի:
Բարի գալուստ Երևան»,- ասվում է ՀՀ մարմնամարզության ֆեդերաիայի հաղորդագրությունում: