28/01/2023 12:21
Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել. խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել:
«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Ինչի որ նրանք ուզեն չե՞ն բացի: Սա քաղաքականություն է, որը հեռու է տանում», - լրագրողներ հետ զրույցում ասաց նա:
Միքայելյանը կոչ արեց համախմբվել, հասկանալ՝ ինչ է կատարվելու ապագայում:
ԵԿՄ նախագահը կարևորում է, որ ԵՄ առաքելություն էլ տեղակայվի:
«Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ», - հայտարարեց նա: