30/01/2023 21:25
Ձմռան սննդակարգ․ բարիքներ, որոնք էներգիայի հավելյալ աղբյուր են
Ձմռանը մարդու օրգանիզմն «էներգախնայող» ռեժիմի է անցնում, ավելի հանգիստ ռեժիմում է գտնվում, մարդիկ ավելի շատ են սնվում՝ այսպիսով ուժ և էներգիա կուտակելով՝ գարնան ակտիվ սեզոնի համար։ Ձմռան սննդակարգում իրենց անփոխարինելի դերն ունեն տաք կերակրատեսակներն ու ըմպելիքները, ինչպես նաև օգտակար համեմունքները, որոնք նույնպես էներգիայի հավելյալ աղբյուր են։
Ձմռան սննդակարգում խորհուրդ է տրվում ներառել համեմունքներից՝ մանանեխ, կոճապղպեղ, քրքում, մեխակ, դարչին, դափնետերև, կարմիր աղացած պղպեղ, ինչպես նաև սոխ ու սխտոր, ռեհան, կերկրատեսակներից՝ ձուկ, խոզի սալ, արգանակ, շիլաներ։
Ավանդական կիտրոնով թեյից բացի, խորհուրդ է տրվում խմել նաև երիցուկի ծաղիկներից, վարդի թերթիկներից թրմված թեյ։
Ձմռան ամենաօգտակար աղանդերներից են մեղրն ու ընկույզը, տարբեր մրգերից պատրաստված չրերը։
Ձմռանը օրգանիզմում սերոտոնինի մակարդակը նվազում է, ուստի սննդակարգում պետք է ներառել Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք պարունակվում են ձկան յուղի, կտավատի յուղի մեջ, ինչպես նաև հավկիթում, ընկույզում։
Ձմռանը սննդակարգում թարմ կանաչեղենի ու բանջարեղենի, ինչպես նաև թարմ մրգի պակասը հանգեցնում է վիտամին С-ի և վիտամին В9-ի դեֆիցիտի, ինչը լրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել մասուր, չիչխան, կիվի, ցիտրուսներ, թթու դրած կաղամբ, վարունգ, ձիթապտուղ, լոբազգիներ, ընկույզ, տավարի լյարդ, բրոկոլի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։