30/01/2023 20:10
Վարակի աղբյուր հանդիսացող 5 կենցաղային իր՝ բնակարանում
Հաճախ հիվանդության պատճառ հանդիսացող վարակի աղբյուրը մեր տունն է: Խնդիրն այն է, որ պաթոգեն բակտերիաները կարող են իրենց հիանալի զգալ ոչ միայն հակասանիտարական պայմաններում, այլ նաև մեր բնակարանում:
Մանրէների մեծ մասն ապրում է այն իրերի վրա, որոնք հաճախ օգտագործվում են։
Խոհանոցային տախտակ
Խոհանոցային տախտակը վարակի ամենանենգ աղբյուրն է, քանի որ այս պարագայի միջոցով միկրոօրգանիզմները հեշտությամբ կարող են հայտնվել սննդի վրա։ Վնասակար վարակների առումով ամենավտանգավորը հում ձուկն է, միսը, կարտոֆիլը, հատապտուղները, տերևազարդ բանջարեղենն ու կանաչեղենը։ Հետևաբար, նախքան այս մթերքները կտրտելը, դրանք պետք է լավ լվացվեն՝ նույնիսկ տաք ջրով: Մանրէների վերարտադրության համար հատկապես բարենպաստ միջավայր է փայտե կտրող տախտակների մակերեսը, որը պատված է ճաքերով: Վարակից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում փայտե տախտակները փոխարինել պլաստմասե կամ ապակյա տախտակներով։ Օգտագործելուց հետո տախտակը պետք է մանրակրկիտ լվանալ օճառով և ողողել եռման ջրով:
Խոհանոցի լվացարան
Խոհանոցի լվացարանի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը, ներառյալ ծորակը, պարունակում է մինչև 80000 տարբեր միկրոօրգանիզմներ: Հատկապես վտանգավոր են սպունգերն ու սպասքի սփռոցները։ Դրանք կլանում են կեղտը, սննդի մնացորդները։ Ապահով լինելու համար կարևոր է լվացարանը և ծորակը մանրակրկիտ լվանալ ախտահանող միջոցներով։ Սպունգերը ևս պետք է հաճախակի փոխել:
Սառնարան
Փշրանքները, սոուսներից բծերը և թափված արգանակը, չլվացված բանջարեղենի տարաները սառնարանը դարձնում են տան ամենահակասանիտարական վայրերից մեկը: Հատկապես ամռանը սառնարանը մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ բարձր ջերմաստիճանի պատճառով միկրոբներն արագ են վերարտադրվում։
Կենդանիների սննդի տարաներ
Սնունդը կարող է ժամերով կամ նույնիսկ մի ամբողջ օր մնալ ընտանի կենդանիների համար նախատեսված տարաներում: Սա հող է ստեղծում բակտերիաների համար և արդյունքում բացասաբար է անդրադառնում ոչ միայն տնային կենդանիների, այլև նրանց տերերի առողջության վրա: Օգտագործման համար առավել անվնաս կլինեն չժանգոտվող պողպատից և ապակե տարաները: Կենդանիների սննդի տարաները պետք է ամեն օր լվացվեն հոսող ջրի տակ:
Ատամի խոզանակ
Ատամի խոզանակը բակտերիաների ևս մեկ վտանգավոր աղբյուր է, որը նույնպես մեծ հավանականություն ունի ազդելու մարդու մարսողական տրակտի վրա: Իրավիճակը սրում են մազիկների արանքում խրված սննդի փոքր կտորները։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործելուց հետո ատամի խոզանակը մանրակրկիտ լվանալ տաք ջրով, այնուհետև թողնել բաժակի մեջ՝ չորանալու համար: Այն պատյանի մեջ դնելը չափազանց վտանգավոր է, քանի որ ավելորդ խոնավությունը մեծացնում է մանրէների աճը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։