30/01/2023 18:47
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 3 ամսով երկարաձգել է COVID-19-ի բռնկման պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս երեք ամսով երկարաձգել է 2020 թվականի հունվարից համաշխարհային առողջապահության ոլորտում COVID-19-ի բռնկման պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը։
«ԱՀԿ գլխավոր տնօրենը համաձայն է ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեի առաջարկին՝ COVID-19 համավարակի հետ կապված ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ»,- նշված է կառույցի հաղորդագրությունում։
Ըստ տեղեկագրի, ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը փաստել է, որ համավարակը շարունակում է միջազգային անհնագստություն պատճառող խնդիր և արտակարգ իրավիճակի պատճառ մնալ։
ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ COVID-19 համավարակի հետ կապված նիստ է գումարում։ Կոմիտեի 14-րդ նիստը 2020 թվականից այս կողմ, 14-րդն է եղել։ Կոմիտեի անդամները եկել են եզրահանգման, որ կորոնավիրուսի համավարակը, հնարավոր է, մոտենում է բեկումնային կետին։ Միևնույն ժամանակ կոմիտեում նշել են, որ տեսանելի ապագայում COVID-ը ուղեկցելու է մարդկությանը, դրա ազդեցության մեղմումն ու մահացության նվազեցումը մնալու են առաջնահերթ նպատակներ։