30/01/2023 21:05
Մանամայում ընթացող երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվել է երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկությունը:
96 մասնակիցների թվում Հայաստանը ներկայացրել է խոցասուսեր զենքաձևի հավաքականը, տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։ Մարտուղյակ են դուրս եկել Գագիկ Դավթյանը, Գրիգոր Մնացականյանը և Ալիկ Նավասարդյանը:
Գագիկ Դավթյանը և Գրիգոր Մնացականյանը դրսևորել են մարտունակություն, իրենց հաշվին մի շարք հաղթանակներ են գրանցել և զբաղեցրել են հաջորդաբար 21-րդ ու 30-րդ հորիզոնականները: