30/01/2023 19:10
Արմեն Գրիգորյանը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ խոսել է Լաչինի միջանցքի փակման հետևանքների մասին
Հունվարի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:
Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին»,- նշված է հաղորդագրությունում: