31/01/2023 20:48
Ալոե վերան՝ կոսմետոլոգիայում. Բույսի բուժիչ ուժը
Ալոեն հարուստ է օգտակար հատկություններով․ բույսի էքստրակտով կոսմետիկ միջոցները, ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված դիմակները, պատչերը, քսուքները, տոնիկները և լոսյոնները դրական են ազդում մաշկի վրա։
Դրանց պատրաստման մեջ դժվարություններ չկան։ Այս կոսմետիկ միջոցները սնուցում և խոնավեցնում են մաշկը, թարմացնում և տոնուսավորում այն, թեթևացնում են բորբոքումները, օգնում են արևայրուքին և վերացնում են տարիքային նուրբ կնճիռները:
Կոսմետիկայի մեջ ալոեն օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում։ Ծաղիկը օգտագործվում է ոչ միայն կոսմետիկ նպատակներով, այլև մաշկային հիվանդությունների բուժման համար՝ էկզեմա, պսորիազ, սեբորեա, թարախակալում․․․ Այն բնական հակաբակտերիալ և հակասնկային միջոց է:
Ծաղիկը ունի յուրահատուկ քիմիական բաղադրություն՝ ասկորբինաթթու, ռետինոլ, E, B1, B6, B12 վիտամիններ, սիլիցիում, երկաթ, ցինկ, պղինձ, ծծումբ, մոլիբդեն:
Այն նաև կոչվում է վիտամինների, միկրոտարրերի, կենսաբանորեն ակտիվ նյութերի «փոխադրող», քանի որ հենց ալանտոինի շնորհիվ են այդ նյութերը մտնում մաշկի խորը շերտերը։ Ալանտոինը խոնավեցնում է բջիջները, վերականգնում դրանց կառուցվածքը։
Ալոեն մաքրում և ձգում է մաշկի ծակոտիները։ Այն օգտակար է լայն ծակոտիներով, յուղոտ մաշկի համար։ Նաև ազատում է գրգռվածությունից, ախտահանում է մաշկը։ Միջոցը հատկապես օգտակար է դեռահասության շրջանում խնդրահարույց մաշկի համար, երբ հայտնվում են ցան և բշտիկներ։
Ալոեն ունի նաև հակաալերգիկ հատկություն. հանգստացնող ազդեցություն ունի և վերացնում է մաշկի ալերգիկ դրսևորումները՝ կարմրություն, ցան, քոր։
Ալոեն նպաստում է կոլագենի բջիջների ձևավորմանը, որոնք պատասխանատու են մաշկի առաձգականության համար։ Բջջային մակարդակում կարգավորում է նյութափոխանակության գործընթացները, վերականգնում է հյուսվածքները։
Հազվագյուտ դեպքերում առաջանում է բույսի հանդեպ անհատական անհանդուրժողականություն։ Ավելի հաճախ ալերգիկ ռեակցիա կա դիմակների և քսուքների բաղադրության մեջ մտնող այլ բաղադրիչների նկատմամբ (օրինակ՝ մեղր, կիտրոն): Ուստի այս կոսմետիկ միջոցներն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում թեստ անցկացնել՝ քսել դեմքի մաշկի փոքր հատվածին և հետևել ռեակցիային։ Եթե դիմակ կամ կրեմ կիրառելուց հետո առաջանում է քոր և կարմրություն, ապա միջոցը պետք է անմիջապես հեռացնել դեմքից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։