31/01/2023 14:47
Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփում է 14,2 տոկոս աճով
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ դեկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները 2022թ․ հունվար–դեկտեմբերը 2021թ․ հունվար-դեկտեմբերի համեմատությամբ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%:
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.8%–ով,
Ծառայությունների ծավալն աճել է 28.2%–ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 17.0%–ով,
Շինարարության ծավալն աճել է 12.5%–ով,
Գյուղատնտեսության ծավալն աճել է 0.4%–ով,
Արտահանման ծավալն աճել է 77.7%–ով,
Ներմուծման ծավալն աճել է 63.5%–ով։
2022թ․ դեկտեմբերը 2021թ․ դեկտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.8%:
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.7%–ով,
Ծառայությունների ծավալն աճել է 27.9%–ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 23.9%–ով,
Շինարարության ծավալն աճել է 7.3%–ով,
Արտահանման ծավալն աճել է 90.2%–ով,
Ներմուծման ծավալն աճել է 60.2%–ով։