31/01/2023 20:35
ԵՄ-ն Մոլդովային տրվող մակրոֆինանսական օգնությունը կհասցնի 295 միլիոն եվրոյի
Եվրամիությունը մտադիր է ավելացնել Մոլդովային հատկացվող մակրոտնտեսական օգնությունը՝ հասցնելով այն մինչև 295 միլիոն դոլարի, հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ Քիշինևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ ճեպազրույցի ժամանակ։ Նշենք, որ ԵՄ կողմից Մոլդովային օգնություն տրամադրվում է էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և տնտեսությանն աջակցելու նպատակով։
«Գազի և էլեկտրաէներգիայի գների աճը լուրջ մարտահրավեր է ձեզ և մեզ բոլորիս համար։ ԵՄ-ում լուրջ աշխատանք է տարվում դրա հետևանքները մեղմելու ուղղությամբ, և մենք վճռական ենք տրամադրված Մոլդովային հատկացվող մակրոտնտեսական օգնությունն ավելացնելու, այն մինչև 295 միլիոն դոլարի հասցնելու հարցում»,- ասել է Դանիայի վարչապետը։
Նշենք, որ 2022-ի ապրիլին Բեռլինում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ Ֆրանսիան, Գերմանիան ու Ռումինիան հայտարարել են «Մոլդովայի աջակցության պլատֆորմի» ստեղծման մասին՝ որպես հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երկիրը ճգնաժամում է։ Այդ շրջանակում 9 միջազգային կազմակերպություն և 36 դոնոր երկիր խոստացել են մոտ 695 միլիոն եվրո հատկացնել Քիշնևին՝ դրամաշնորհների, վարկերի և մարդասիրական օգնության տեսքով։