«Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից»․ Փաշինյանն այցելել է Ջրային կոմիտե

31/01/2023 17:11

«Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից»․ Փաշինյանն այցելել է Ջրային կոմիտե


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, Ջրային կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է 2022թ. ջրային համակարգերի կառավարման միջոցառումների մասին: Նշվել է, որ հաշվետու տարում ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 5 ծրագիր՝ 50 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել ոռոգման համակարգի առողջացմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայությունների մատուցմանը, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը: Բյուջեի կատարողականը կազմել է 99 տոկոս: Առավել կարևոր ցուցանիշների թվում նշվել են հետևյալ աշխատանքները՝ ոռոգման շրջանի ողջ ընթացքում դիտարկված նորմայից չոր և տաք եղանակային պայմաններում հնարավոր է եղել ապահովել ոռոգման կայուն ջրամատակարարում, օրենքով նախատեսված՝ Սևանա լճից 170 մլն խմ ջրառի փոխարեն իրականացվել է 165 մլն խմ ջրառ, արձանագրվել է 2003թ. ի վեր ՋՕԸ-երից ոռոգման ջրի համար գանձումների ամենամեծ հավաքագրումը՝ մոտ 4.7 մլրդ ՀՀ դրամ: 2022թ. շինարարության փուլ է մտել «Կյանքի պուրակ» նախագծի ոռոգման համակարգի կառուցումը, մեկնարկել է արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը:

Նշվել է, որ ոռոգման ոլորտում վերջին 5 տարում արձանագրվել է պայմանագրային ոռոգելի հողատարածքների աճ: Ջրի հաշվառման նպատակով Scada համակարգերի ծրագրի շրջանակում 2021-2022թթ. տեղադրվել է 1500 ջրաչափական սարքավորում, 2023թ. ավարտին ակնկալվում է այդ թիվը հասցնել 2250-ի: 2022թ. իրականացվել են Թալինի ձախ ճյուղի վերականգնման, Քաղցրաշենի պոմպակայանի մղման խողովակաշարի, Գեղարդալճի ջրամբարից ինքնահոս համակարգի կառուցման կապիտալ ծրագրերը, մեկնարկել է «Երևան» ՋՕԸ-ի 70 ինքնաշատրվանող խորքային հորերի ծրագիրը: Ընթացքի մեջ է ողջ հանրապետությունում միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման/բարելավման ծրագիրը, որն ունի 170.000 շահառու, ծրագրի արժեքը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար: Իրականացվել են հակահեղեղային առաջնահերթ միջոցառումներ, կատարվել է Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքերում գրունտային ջրերի մշտադիտարկում: Ներկայացվել են Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման ու վերազինման շրջանակում իրականացված միջոցառումները:

Զեկուցվել է, որ խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում աճել է սպասարկվող համայնքների թիվը, ինչը պայմանավորված է պետություն-համայնք համագործակցությամբ ծրագրերի իրականացմամբ: Ջրարտադրությունից և ջրի սպառումից ստացված հասույթ/գանձում հարաբերակցությունը կազմել է շուրջ 95 տոկոս: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում 3 մարզի 27 բնակավայրում մեկնարկել են շինարարական աշխատանքները, ծրագիրը շարունակական է, ընդհանուր արժեքը 6.2 մլրդ ՀՀ դրամ է: Վերանորոգվում են 6 մարզի 11 քաղաքային և 45 գյուղական բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները, շահառուների թիվը 75.000 է, ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ 24-ժամյա ջրամատակարարում և հոսակորուստների կրճատում, ընդհանուր արժեքը 71 մլն եվրո է: Արդեն իրականացվել է Երևանի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի մի մասը (15.1 մլն ԱՄՆ դոլար), շահագործման է հանձնվել 80.5 կմ բաշխիչ ցանց, 30 բակային պոմպակայան, հաջորդ փուլով նախատեսվում է սկսել Սիլիկյան, Հաղթանակ, Նոր Խարբերդ ջրամատակարարման ցանցերի, ինչպես նաև Արարատյան պոմպակայանի վերանորոգման աշխատանքները:

Ներկայացվել են փոքր և միջին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումները: Նշվել է, որ ակտիվ աշխատում է Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, 15 ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում՝ 2022թ. մեկնարկել են 4-ի նախագծման աշխատանքները, 2-ի նախագծումը կսկսվի առաջիկա մեկ ամսում, 5-ի համար մեկնարկել են տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստական աշխատանքները, 4-ի համար կատարվում է իրականացվելիության գնահատում: Մեկնարկել են օրվա կարգավորման ջրավազանների նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա 2 ամսում: Զեկուցվել է նաև Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի կառուցման ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են միջազգային համագործակցությամբ իրականացվող նախագծերը: Պատասխանատուների խոսքով՝ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, հասնել էներգիայի խնայողության՝ մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում:

Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը՝ ջրային կառավարման համակարգերի բարելավման, ռազմավարական պատկերացումների հստակեցման, ըստ վերոնշյալ ուղղությունների իրականացվող ծրագրերի, ընթացիկ և հետագա աշխատանքների շուրջ:

Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ոռոգելի հողատարածքների ծավալի մեծացման և ընդհանրապես համակարգում ջրի կորուստների կրճատման խնդիրների վրա՝ կարևորելով միջգերատեսչական համակարգված աշխատանքը այդ ուղղությամբ (այդ թվում` ազգային գեոպորտալի միջոցով): Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարել ջրային ոլորտի բարեփոխումները և հանձնարարել մշակել համապարփակ ռազմավարություն: «Տնտեսական արդյունավետության խաթարումն այստեղից է սկսվում: Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից, որը թույլ կտա բարձրացնել ծախսարդյունավետությունը, բարելավել կառավարման համակարգը և չափելի արդյունք արձանագրել», - նկատել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետին զեկուցվել է նաև գարնան ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին Այսօր, 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը Այսօր, 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը Այսօր, 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Այսօր, 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) Այսօր, 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան Այսօր, 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի Այսօր, 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Տվյալ բաժնի վերջին նյութերը