31/01/2023 18:43
Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնին Ստեփանակերտում կատարվելու է երեկոյան ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ
Ս.թ. փետրվարի 4-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը:
Տոնի առթիվ փետրվարի 4-ին ժամը 16:00-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվելու է երեկոյան ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ, հավարտ որի եկեղեցու բակում տեղի կունենա տոնին նվիրված հոգևոր-մշակութային միջոցառում, տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։