31/01/2023 21:27
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը․ ռուսական կողմը վերահաստատել է՝ պատրաստ է կազմակերպել Միրզոյան-Բայրամով հերթական հանդիպումը
Հունվարի 31-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Քննարկվել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիները։
Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ աշխատանքները վերսկսելու կարևորությունը։
Այս համատեքստում ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։