31/01/2023 09:46
«Հրապարակ». Նախկին քաղաքապետն ու թաղապետը խնամիանալու ճանապարհին են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին թաղապետ, այժմ Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խնամիանալու ճանապարհին են։ Դավիթ Գրիգորյանի որդին՝ Թոմը, և Տարոն Մարգարյանի դուստրն անցած տարվա հոկտեմբերին նշանվել են և առաջիկայում, ըստ ամենայնի, կամուսնանան։
«Նշանադրությունը եղել է ընտանեկան միջավայրում, իսկ հարսանիք չի լինելու՝ երկրի վիճակը հաշվի առնելով»,- երեկ մեր լրագրողին ասել է Դավիթ Գրիգորյանը։ Նա հավելել է․ «Երբ մեր երեխաները կամենան, եկեղեցով կլինի նրանց միությունը»։ Ի դեպ, Գրիգորյանը նաև նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 2018-ի հոկտեմբերին սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամին է. Գրիգորյանի դուստրը Կարապետյանի որդու կինն է»։