01/02/2023 11:01
Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անմիջապես բացել Լաչինի միջանցքը
Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը:
«Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», - նշվում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում: