01/02/2023 13:38
Հայոց բանակի 31-ամյակին նվիրված Շաշկու մրցաշար է անցկացվել. Լուսանկարներ
Երևանում տեղի է ունեցել շաշկու (կայծակնային 3+2) մրցաշար՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։
Մրցաշարը ունեցել է պատկառելի կազմ․ մասնակիցների թվում են եղել սպորտի 6 վարպետներ, վարպետության 6 թեկնածուներ, որոնցից 7-ը եղել են Հայաստանի չեմպիոններ։
Մրցաշարին մասնակցել է նաև ամերիկաբնակ մեր հայրենակից Արմեն Եսայանը, որը հաճելիորեն զարմացրել է իր խաղով՝ գրանցելով բարձր արդյունք։
Մրցաշարը անցել է շատ լարված պայքարում։ 7 տուրերից հետո միանձնյա 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել ԻԴՖ վարպետ Նշան Ալավերդյանը, 2-րդ տեղը գրավել է ազգային վարպետ Մարատ Ղուլյանը, 3-րդ տեղը՝ վարպետության թեկնածու Կամո Ղուկասյանը։