01/02/2023 19:00
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը տարվա առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ծաղկաձորում
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը փետրվարի 13 -ին տարվա առաջին ուսումնամարզական 18-օրյա հավաքը կանցկացնի Ծաղկաձորում, տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։
«Մարտ-ապրիլ ամիսներին խճուղային և հրապարակային հեծանվավազքի ստուգողական մրցումներ կկազմակերպենք, որը նաև նախապատրաստական փուլ կհանդիսանա հաջորդ երկու ամիսներին նույն սցենարով նախատեսված Հայաստանի առաջնության համար»,- հավաքականի հետագա ծրագրերն է ներկայացրել գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը։
«Լեհաստանի մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք այնտեղ կազմակերպել համատեղ ուսումնամարզական հավաք և ընկերական մրցումներ: Դա կբարելավի մասնակիցների մարզավիճակը հուլիսի 16-22-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում նախատեսված Եվրոպայի երիտասարդական և մինչև 23 տարեկանների առաջնությունում հաջողության հասնելու գործին: Հաջորդ իսկ ամսին (օգոստոսի 5-11-ը) մեր թիմը կմասնակցի Կոլումբիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը»,- ասել է մարզիչը։