01/02/2023 15:28
ՖԻԴԵ. Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է գրոսմայստերների նոր համաշխարհային վարկանիշը։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը։ Երկրորդ տեղում ռուս Յան Նեպոմնյաշչին է, երրորդում՝ չինացի Դին Լիրենը։
Վարկանիշային աղյուսակում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի երկու ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանը (41-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (51-րդ տեղ):
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը 17-րդն է:
Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 35-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 68-րդն է, իսկ Աննա Սարգսյանը` 73-րդը: