03/02/2023 11:27
Հայաստանում մոտ 60 հազար մարդ օգտվել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» ծառայություններից․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում մոտ 60 հազար մարդ արդեն օգտվել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածից, որը մշակվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի գաղափարների իրականացման շրջանակներում, այս մասին Ալմաթիում տեղի ունեցող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական հատվածը սկսել է գործել 2022 թվականից։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ ազգային հատվածի առաջին լիարժեք տարբերակը նույնպես հասանելի է հավելվածում։ Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, պատասխանել դրանց, օգտվել «Օգնական» ծառայությունից, ծանոթանալ կարգավորող տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժիններ, կոնտակտային տվյալներ և այլն», - ասաց Փաշինյանը։