03/02/2023 10:21
Մի բան հստակ է` լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում՝ իր հետ բերելով նորանոր խնդիրներ. Տիգրան Աբրահամյան
Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը, նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Արևմուտք-Ռուսաստան սուր դիմակայություն, Իրանի շուրջ զարգացումներ, Արցախ-Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերություններ, Թուրքիայի աճող հավակնություններ և այլն: Այս վտանգավոր գործընթացներով պայմանավորված՝ դժվար է միջնաժամկետ, դեռ չեմ խոսում` երկարաժամկետ կտրվածքով հստակ կանխատեսումներ անել, թե ռեգիոնալ գործընթացները ինչ հունով կընթանան:
Մի բան հստակ է` լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում՝ իր հետ բերելով նորանոր խնդիրներ», - Facebook-ում գրել է Աբրահամյանը: