03/02/2023 11:22
Ֆեդերացիան չունի համապատասխան միջոցներ՝ ապահովելու հայազգի մարզիկների հաղթանակները հայկական դրոշի ներքո․ Արսեն Մանուկյան
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է ֆեդերացիայի ֆինանսական վիճակից։
«Ցավում եմ, որ մեր լավագույն մրցարշավորդներից մեկը՝ Դանիել Դալլաքյանը, այս տարի ստիպված է ներկայացնել Իսպանիան, քանի որ Հայաստանի ֆեդերացիան չի կարողացել վճարել 50 000 եվրո և հնարավորություն տալ մեր մարզիկին շարունակել մրցել հայկական դրոշի ներքո», - ասել է նա։
Սակայն, Մանուկյանի խոսքով, վերջինս ցանկություն է հայտնել Formula 1-ի ժամանակ՝ իր նախաձեռնությամբ ներկայանել Հայաստանը և մեր եռագույնը։