03/02/2023 13:28
«Ո՞վ եք արա դուք. ԼՂ հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ, մոռացեք». Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ կտրուկ սրվեց իրավիճակն ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շարունակվում են խորհրդարանական լսումները Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ:
Լսումներին մասնակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա ելույթ ունեցավ, որի ժամանակ կտրուկ սրվեց իրավիճակն ԱԺ-ում:
«Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր ասած խոսքերին տե՞ր եք: Նստած հաթաթաներ եք տալիս: Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք: Ո՞վ եք արա դուք», - դիմելով ընդդիմությանն՝ ասաց նա:
Արսենյանը հայտարարեց, թե ընդդիմության դատավճիռը տվել է ժողովուրդը ընտրությունների ժամանակ:
Դահլիճում սկսվեց լեզվակռիվ, լսումները վարող Սեյրան Օհանյանը հորդորեց լռել ու թույլ տալ Արսենյանին շարունակել խոսքը:
«Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ, մոռացեք», - ասաց ՔՊ-ականը:
Նա կարծում է, թե իրենք պատասխանատու իշխանություն են ու ապահովում են ՀՀ պետական շահերի սպասարկումը:
Մանրամասները՝ տեսանյութում: