03/02/2023 16:21
Ղրղզստանի վարչապետը համոզված է՝ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկան կգործի 2025 թվականից
Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը համոզմունք է հայտնել, որ առաջիկա երկու տարում ԵԱՏՄ երկրները կհասցնեն ավարտին հասցնել բնական գազի ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը։
«Վստահ եմ, որ կկարողանանք համակարգել բոլոր անդամ պետությունների մոտեցումները՝ հաշվի առնելով նրանց շահերը, և 2025 թվականին մոտ արդեն գործարկել Միության գազի ընդհանուր շուկան»,- ասել է Ժապարովը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները գիտակցում են հարցի արդիականությունն ու կարևորությունը։