03/02/2023 09:46
«Ժողովուրդ». Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը մոտեցել է ավարտական փուլին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ երկու տարի է դռնփակ քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, մոտեցել է ավարտական փուլին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները, և քրեական գործն արդեն մոտեցել է վերջաբանին: Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:
Գործը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին»։