03/02/2023 12:10
Լիլիթ Մակունցը Միջին Արևելքի ինստիտուտի գործընկերներին է ներկայացրել Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ինստիտուտի ավագ փոխնախագահ Քեյթ Սիլին, Frontier Europe ծրագրի ղեկավար Յուլիա Ժոժան, Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մամուկա Ծերեթելին և նախագահի օգնական Թոմաս Հալվորսենը։
Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և տարածաշրջանում խաղաղության օրակարգը, անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ընդգծելով Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։