03/02/2023 09:43
«Հրապարակ». ՔՊ-ում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցով երեկ մինչև ուշ երեկո նիստ չէին հրավիրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի վերաբերյալ երեկ մինչև ուշ երեկո նիստ չէին հրավիրել և թեկնածուի հարցը չէին քննարկել: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորները գաղափար անգամ չունեին, թե իրենց խմբակցությունն ում է ներկայացնելու ՄԻՊ թեկնածուի պաշտոնում, մինչդեռ երեկ վերջնաժամկետն էր: Օրվա ավարտին պարզ դարձավ, որ իշխող ուժը թեկնածու չի ներկայացրել ԱԺ պատկան հանձնաժողովին:
Ի դեպ, թեկնածու չեն առաջադրել նաև ընդդիմադիր երկու խմբակցությունները: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ»։