04/02/2023 13:25
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր», - նշված է azdarar.am-ում ներկայացված ծանուցագրում։