06/02/2023 21:11
Ինչպե՞ս օգտագործել խոզի ճարպը՝ զերծ մնալով մի շարք հիվանդություններից
Խոզի ճարպը՝ առանց մսի շերտերի, 100 գ-ի դիմաց պարունակում է օրական ընդունած ճարպի ուղիղ կեսը։
Հագեցած ճարպաթթուներից բաղկացած ճարպերը պարունակում են մեծ քանակությամբ խոլեստերին։ Խոլեստերինի առկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես սրտի, այնպես էլ արյան անոթների վրա: Կարևոր է մշտապես հիշել, որ դրական կամ բացասական ազդեցությունը կախված է սալի օգտագործման չափաբաժիններից։
Եթե խոզի ճարպը մսային շերտերով է, ապա օրգանիզմը ճարպերի հետ ստանում է նաև սպիտակուցների պաշար, ինչը դրական է։
335 կկալ մսի շերտով ճարպը և 820 կկալ առանց շերտերի ճարպը պարունակում է՝
սպիտակուցներ՝ 15 գ և 2 գ,
ճարպեր՝ 30 գ և 90 գ,
ածխաջրեր՝ 1 գ,
մանրաթել՝ 0 գ։
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հագեցած ճարպերը աննշան ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակի վրա։ Հագեցած ճարպերի ընդունման և սրտի կամ անոթային հիվանդություններից մահացության միջև կապ չկա։ սակայն պետք է նշել նաև, որ հագեցած ճարպերը չհագեցած ճարպերով փոխարինելը այդքան էլ օգուտ չի տալիս։
Կան մի շարք այլ հետազոտություններ էլ, որոնց համաձայն՝ հիմնականում կենդանական ծագման մթերքներից բաղկացած դիետան ավելի վնասակար է, քան ծխելը:
Խոզի ժարպն իր բաղադրության մեջ պարունակում է նաև այնպիսի վիտամններ, ինչպիսիք են՝ E, A և D վիտամինները և այլ հանքանյութեր.
Արախիդոնաթթու. այն անհրաժեշտ է ուղեղի, սրտի և լյարդի բնականոն գործունեության համար: Արախիդոնաթթուն օգնում է միացնել «իմունային պատասխանը»՝ վիրուսների և բակտերիաների դեմ։
Սալը պարունակում է մեծ քանակությամբ սելեն, որը հզոր հակաօքսիդանտ է։ Սալն ունի լավ ներծծվող հատկություն, չի ծանրաբեռնում լյարդը և արտադրանքի 1 գ-ի դիմաց ապահովում է 9 կկալ էներգիա։
Խոհանոցում խոզի ճարպը հաճախ կարևոր տեղ է զբաղեցնում, քանի որ ճարպը համի հիմնական կրողն է։ Պետք է միայն հիշել, որ խոզի ճարպը չի հանդուրժում ուժեղ ջերմությունը. խոզի ճարպը ջերմային մշակելիս ավելի լավ է օգտագործել ցածր կամ միջին ջերմաստիճան:
Խորհուրդ է տրվում խոզի ճարպի հետ օգտագործել վիտամին C ՝ թթու կաղամբի, թարմ պապրիկայի, լոլիկի և այլ բանջարեղենի տեսքով:
Ցանկալի չէ երեկոյան ուտել ապխտած կամ տապակած խոզի ճարպ: Այն կարելի է սննդակարգում ներառել միայն առավոտյան և հետագայում զերծ մնալ ինչպես ծանրության, այնպես էլ այրոցի զգացումից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։