06/02/2023 10:39
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, այս մասին հայտնում է Al Ekhbariya հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվությանը:
Առողջապահության նախարարությունը հայտնել է 639 վիրավորի մասին։
Արաբական Հանրապետության առողջապահության նախարարի օգնական Ահմեդ Դումեյրիան ընդգծել է, որ «սրանք դեռ վերջնական թվեր չեն, և զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են»։