06/02/2023 17:11
Շրջափակման պատճառով տնտեսական բարդ իրավիճակ է Արցախում․ պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են
2023 թվականի հունվար ամսվա ընթացքում, նախնական տվյալներով, Արցախի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրվել 1,902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2,800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով, տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել։