06/02/2023 19:31
Դատարանը մերժել է փոխել Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավով նրան ազատ արձակելու վերաբերյալ Տոնոյանի պաշտպանական կողմի հատուկ վերանայման բողոքը։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Դեռ որոշումը չենք ստացել։ Ստանալուց հետո 3-օրյա ժամկետում կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում»,– ասել է Հովհաննիսյանը։