06/02/2023 21:48
Շրջափակման պատճառով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Արցախի ՀԿ-ների զեկույցը կուղարկվի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին
Արցախի 23 ՀԿ-ներ զեկույց են պատրաստել, որում ներկայացված են Արդբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ փաստեր։ Զեկույցը Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ուղարկելու է միջազգային կառույցներին։
«Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված, սույն զեկույցը՝ որպես այլընտրանքային զեկույց ուղարկել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Այն հասանելի է նաև Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://artsakhombuds.am/hy/document/991»,- սոցցանցի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։