07/02/2023 22:15
Բաոբաբի օգտակար հատկությունները․ ինչպես է օգտագործվում բժշկության և կոսմետոլոգիայի մեջ
Բաոբաբը աճում է Աֆրիկյան մայրցամաքում՝ բնակիչներին տալով ապաստան, սնունդ, հագուստ, արհեստագործական գործիքներ և դեղամիջոցներ։
Անձրևների սեզոնին այս բնական սպունգը կլանում է ջուրը, ինչի շնորհիվ ծառն ապրում է նաև չոր եղանակին։
Բաոբաբի պտուղն ընկույզ է՝ նման է սեխի կամ կոկոսի, պարունակում է չոր ալյուրային սպիտակ միջուկ՝ ներսում սև սերմերով: Բժշկական նկատառումներով օգտագործվում են բաոբաբի պտուղները, կեղևը և տերևները։ Բաոբաբի պտուղներից և փոշուց ստացվում է բուժիչ բուսայուղ, որն օգտակար է օրգանիզմի ողջ կեսնագործունեության համար։
Բաոբաբի պտուղները պարունակում են՝
մանրաթելեր (լուծվող և չլուծվող),
տարբեր խմբերի օրգանական կարբոքսիլաթթուներ (ներառյալ հիմնական ճարպաթթուները),
վիտամինների համալիր (պրովիտամին A, մեծ քանակությամբ վիտամին C),
մի շարք հանքանյութեր (շատ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ),
հագեցած և չհագեցած պոլիսախարիդներ,
գլիկոզիդներ՝ ներառյալ դառը:
Պտղից ստացված յուղի բաղադրությունը, բացի ընդհանուր բաղադրությունից, ներառում է՝
էական ճարպաթթուներ՝ Omega-3, Omega-9,
ֆոսֆոլիպիդներ և բետա կարոտին,
ֆիտոստերոլներ և էական ամինաթթուներ։
Բաոբաբը հարուստ է B խմբի վիտամիններով, հանքանյութերով՝ կալիում, մագնեզիում, ասպարաթթու, որնոնք ունեն վերականգնող, մաքրող ազդեցություն լյարդի հյուսվածքների վրա: Այս նյութերը նորմալացնում են լեղու տարանջատումը։ Թիրոզինը և ցիստեինը գործում են որպես բնական հեպատոպրոտեկտորներ:
Բնական նախաբիոտիկները բարելավում են աղիների շարժունակությունը, վերականգնում միկրոֆլորան՝ վերացնելով օրգանիզմում դիսբակտերիոզը։ Բույսը լուծում է նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են չլուծվող ցելյուլոզը, աղիներում այտուցվածությունը տոքսինների և ավելորդ խոլեստերինի առկայությունը։
Պտուղներում պարունակվող ինուլինը և պեկտինը կանխարգելիչ միջոց են շաքարային դիաբետի առաջացման դեմ։
Հանքանյութերը, վիտամինները, կենսաբանորեն ակտիվ նյութերը բարելավում են նյութափոխանակությունը, բարձրացնում իմունիտետը, նորմալացնում հորմոնալ մակարդակը։
Կենսաբանական ակտիվ նյութերը դրական են ազդում ավշային համակարգի աշխատանքի վրա, մեծացնում են իմունոգոլոբուլինների E արտադրությունը՝ նվազեցնելով ալերգիայի դրսևորումները։
Հղիության ընթացքում կանանց թույլատրվում է խնայողաբար (5 գրամ)՝ օրգանիզմը կալցիումով համալրելու համար։
Կոսմետոլոգիայում օգտագործվում է բաոբաբի յուղ, որն ունի հետևյալ օգտակար հատկությունները՝
հակաօքսիդիչ ազդեցություն, որը կանխում է մաշկի ծերացումը,
էպիթելային հյուսվածքների առաձգականության վերականգնում,
ստեարիկ և օլեինաթթուները կատարում են պաշտպանիչ գործառույթներ, պահպանում են խոնավությունը մաշկի շերտում,
ճարպային լուծվող վիտամինային համալիրը պահպանում է հյուսվածքներում կոլագենի քանակը,
վիտամին A-ն նվազեցնում է մաշկի պիգմենտացիան և օգնում է մաքրել այն,
վիտամին E-ն ճնշում է ազատ ռադիկալների գործողությունը, որը պատասխանատու է էպիդերմիսի առողջության համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։