07/02/2023 22:00
«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոյի հետ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 32-ամյա կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոյի հետ, տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում 2019 թվականի ամառվանից ու հասցրել է ելույթներ ունենալ «Լոռիում» և Երևանի «Արարատում»: Ընդհանուր առմամբ, նա Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացրել է 86 հանդիպում, ևս 7 հանդիպման մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությունում:
2020/21 մրցաշրջանում Բրավոն «Արարատի» հետ դարձել է Հայաստանի գավաթակիր: Ընթացիկ խաղաշրջանում նա անցկացրել է 17 խաղ ներքին առաջնությունում ու աչքի ընկել երկու գոլային փոխանցմամբ:
Ֆուտբոլիստն արդեն հասցրել է առաջին գոլը խփել «Փյունիկում»` գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում: