07/02/2023 09:39
«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմը 165 հազար դրամի ԱՊՊԱ է ձեռք բերել Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ ինշուրանս»-ից
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ոստիկանությունը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր գնում է կատարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից՝ 39 մլն 984 հազար դրամի ԿԱՍԿՈ ծառայություն է ձեռք բերել։ Պարզվում է՝ այս ընկերությունից գնում կատարել է նաև վարչապետի աշխատակազմը՝ 165 հազար դրամի ԱՊՊԱ է ձեռք բերել, տարածքային կառավարման նախարարությունը՝ 224 հազար դրամի, Տավուշի մարզպետարանը՝ 165 հազարի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն՝ 143 հազարի, Կադաստրի կոմիտեն՝ 905 հազարի, քրեակատարողական ծառայությունը՝ 2 մլն 761 հազարի, ԱԺ-ն՝ 4 մլն դրամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ 121 հազարի չափով։
Պայմանագրերը կնքվել են 2023 թ․ հունվարի 1-ից հետո, մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ «Նաիրի ինշուրանս» ընկերության հետ որևէ պայմանագիր չի կնքվել, «ՌԵՍՈ»-ի հետ կնքվել է 1 պայմանագիր․ շրջակա միջավայրի նախարարությունը՝ 459 հազար դրամի, «Ինգո Արմենիա»-ի հետ պետական մարմինները 8 պայմանագիր ենք կնքել, ընդհանուր արժեքը՝ 5 մլն 246 հազար դրամ։ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի հետ՝ 14 պայմանագիր, ընդհանուր արժեքը՝ 1 մլն 841 հազար դրամ։ «Արմենիա ինշուրանս»-ի հետ՝ 4 պայմանագիր, ընդհանուր՝ 3 մլն 994 հազար դրամի։ «Սիլ ինշուրանս» ընկերության հետ պետական մարմինների կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 48 մլն 487 հազար դրամ, 4 անգամ ավելի, քան մյուս բոլորի հետ կնքված պայմանագրերը միասին վերցրած»։