08/02/2023 13:27
Մոսկվայի հետ հարաբերությունները ճգնաժամային անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի. Արարատ Միրզոյան
Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև, կան բազմաթիվ երկկողմ և բազմակողմ համաձայնություններ, որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ, ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։
«Դրանք ճգնաժամ անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի, մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք բազմահարց օրակարգի բոլոր հարցերը», - ասաց Միրզոյանը։