08/02/2023 10:45
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա․ ՌԴ ԱԳՆ
Կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու, ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։
«Ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երեւանում, ինչը առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում», - ասել է դիվանագետը։