08/02/2023 21:15
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը Լուկա Յուրիչիչի հետ
«Փյունիկը» ու թիմի հարձակվող Լուկա Յուրիչիչը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:
Բոսնիացի հարձակվողը «Փյունիկին» է միացել 2022-թվականի ամռանը ու 6 ամսվա ընթացքում դարձել ակումբի առանցքային խաղացողներից մեկը: Յուրիչիչը իր ներդրումն է ունեցել «Փյունիկի» եվրագավաթային հաջողություններում. նա, ընդհանուր առմամբ, մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: Ներքին ասպարեզում Լուկան մասնակցել է 13 խաղի ու հեղինակել 9 գոլ: Այս ցուցանիշով նա թիմի գործող ռմբարկուն է:
26-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող: