08/02/2023 18:51
Հայաստանը մի շարք երկրների ֆինանսների նախարարությունների հետ երկկողմ ձևաչափով փորձի փոխանակման համագործակցության ծրագրեր ունի. Ֆինանսների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ:
Նախարար Հովհանիսյանը նշել է, որ Հայաստանը մի շարք երկրների ֆինանսների նախարարությունների հետ երկկողմ ձևաչափով փորձի փոխանակման համագործակցության ծրագրեր ունի և ընդգծել, որ բավականին օգտակար կլինի նման համագործակցության հնարավորության դիտարկումը նաև ճապոնական կողմի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։