09/02/2023 19:10
Քնի խանգարումների բացասական ազդեցությունը կյանքի որակի վրա․ Նարկոլեպսիա
Նարկոլեպսիան քրոնիկ` երկարատև ընթացքով քնի խանգարում է, որը բնութագրվում է ցերեկային քնկոտությամբ և քնի հանկարծակի նոպաներով:
Նարկոլեպսիայով մարդիկ դժվարանում են երկար ժամանակ արթուն մնալ՝ անկախ իրավիճակից, տեղից ու ժամանակից: Հանկարծակի քնկոտությունը կարող է ի հայտ գալ ցանկացած պահի և ցանկացած վայրում, ուստի կարող է լրջորեն խաթարել առօրյա կյանքը:
Հիվանդների մոտ 70%-ի մոտ նարկոլեպսիան կարող է զուգակցվել մկանային ուժի հանկարծակի կորստով:
Նարկոլեպսիան քրոնիկ հիվանդություն է, որը վերջնական բուժում չունի: Սակայն, դեղերը և ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել ախտանիշների կառավարմանն ու վերահսկմանը:
Նարկոլեպսիայով ապրող մարդուն կարող է օգտակար լինել համակողմանի աջակցությունը՝ ընտանիքի անդամների, ընկերների կողմից։
Նարկոլեպսիայի հիմնական ախտանիշներն են՝
Ավելցուկային ցերեկային քնկոտություն. նարկոլեպսիայով մարդիկ նիրհում կամ քնում են, հաճախ` անհարմար ժամանակ և վայրերում:
Մկանային ուժի հանկարծակի կորուստ (կատապլեքսիա). այս վիճակը կոչվում է «կատապլեքսիա» և կարող է ընթանալ մի շարք դրվագային ֆիզիկական փոփոխություններով՝ սկսած աղավաղված խոսքից մինչև մինչև մի քանի րոպե տևող կմախքային մկանների ամբողջական թուլացում:
Քնի կաթված (պարալիզ). նարկոլեպսիայով մարդիկ հաճախ քուն մտնելիս կամ արթնանալիս զգում են շարժվելու կամ խոսելու ժամանակավոր անկարողություն:
Աչքերի արագ շարժման փոփոխություններ, ցնորքներ (հալյուցինացիաներ). ցնորքները կարող են լինել առանձնահատուկ սարսափեցնող:
Նարկոլեպսիայով մարդիկ կարող են ունենալ քնի այլ խանգարումներ, օրինակ՝ օբստրուկտիվ քնի ապնոէ (հիվանդություն, որն ընթանում է քնի ընթացքում շնչառության կանգի դրվագներով), անհանգիստ ոտքերի համախտանիշ և նույնիսկ անքնություն:
Անհրաժեշտ է անմիջապես այցելել բժիշկ-նյարդաբանի, եթե զգում եք ավելցուկային ցերեկային քնկոտություն, որը խանգարում է կյանքում ու կենցաղում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։