09/02/2023 10:53
Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը․ Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերում» անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը։
«Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։ Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը», - գրել է Էդմոն Մարուքյանը:
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Հայաստանն ու Իրանը հարձակման են պատրաստվում Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ: