09/02/2023 13:42
Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն. Փաշինյան
Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո էլ «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ կարող են անցնել ավելի երկարաժամկետ պայմանագրային զինծառայության, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց զինվորական ծառայության անցնելու մասին նախագծին:
«Ճի՞շտ եմ հասկացել, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է», - Պաշտպանության նախարարից հետաքրքրվեց վարչապետը։
«Նախագիծը շրջանառության մեջ է դրվել: Տեղադրված է e-draft համակարգում, բոլորը կարող են ծանոթանալ», - ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կանեն՝ ձմեռային զորակոչին հասցնեն։