09/02/2023 13:01
Կացարանի հրդեհի հետևանքով տուժած զինվորների առողջական վիճակը գնահատվում է նորմալ. Անահիտ Ավանեսյան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինվորների առողջական վիճակը գնահատվում է նորմալ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում։ Լավացման պրոցեսը բավական երկար է, որովհետև մի քանի փուլերով պետք է իրականացվեն. վիրահատական, կոսմետիկ վիրահատական միջոցառումներ։ Ամեն ինչ բարեհաջող ընթցքով գնում է», - ասաց Անահիտ Ավանեսյանը։