09/02/2023 20:17
Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանային երեք անցակետերից մեկը
Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին կարգադրել է փետրվարի 10-ից դադարեցնել երթևեկությունը Բելառուսի հետ սահմանային «Բոբրովնիկի» («Բերեստովիցա»՝ բելառուսական կողմից) անցակետով։
«Ազգային անվտանգության շահերից ելնելով՝ որոշել եմ փետրվարի 10-ի ժամը 12։00-ից դադարեցնել երթևեկությունը լեհ-բելառուսական սահմանին գտնվող «Բոբրովնիկի» սահմանային անցակետով, մինչև հետագա որոշման կայացումը»,- գրել է Կամինսկին Twitter-ում։
Նա այլ մանրամասներ չի հայտնել։
Մարդատար և բեռանատար մեքենաների տեղաշարժն ապահովող այս սահմանային անցակետից բացի, լեհ-բելառուսական սահմանին ևս երկու անցակետ կա, դրանցից մեկով ապահովվում է բեռնատար, մյուսով՝ մարդատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը։